-
10.01.2020|
14:54
Իրանում ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի կործանման պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել, սակայն անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին՝ Fox News հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
10.01.2020|
14:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առավելություններ է ստանում ԱՄՆ-ի հաշվին:
-
10.01.2020|
14:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա 2019-ի մարտի 29-ին էր նշանակվել:
-
10.01.2020|
14:52
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
-
10.01.2020|
14:51
«Ժողովուրդին» հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս:
-
10.01.2020|
14:50
Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
-
10.01.2020|
14:49
Կանադայի վարչապետը դարձավ առաջին պաշտոնյան, որ հրապարակավ հայտարարեց` ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը:
-
10.01.2020|
14:49
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
-
10.01.2020|
14:48
Երեկ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա Գարդեն մոլից», որ ինչ-որ ցնցումներ են իբր նկատվում՝ ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
-
10.01.2020|
14:46
Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը սոցիալական հարթակում ծաղրուծանակի առիթ էր դարձել։