-
25.12.2019|
20:43
Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մարզային եւ քաղաքային իշխանությունների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
-
25.12.2019|
20:41
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները:
-
25.12.2019|
20:39
«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։
-
25.12.2019|
20:37
Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր պնդումը, որ Հայաստանում լրատվամիջոցներն այսօր առավել ազատ են, քան երբևէ։
-
25.12.2019|
20:36
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսօր՝ իրենց աջակիցների հավաքի ժամանակ, ընթերցեց Քոչարյանի ուղերձը. «Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը:
-
25.12.2019|
20:35
Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է, լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը:
-
25.12.2019|
20:35
Ապօրինի կալանքը պետք է վերացվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը։
-
25.12.2019|
20:33
Մենք ներսից գիտենք մեղադրանքների փուչ էությունը։ Մեր վստահությունը նրանից է, որ ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
-
25.12.2019|
20:33
Parliamentmonitoring.am-ը հրապարակել է 7-րդ գումարման ԱԺ ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը: Ամենաշատը նիստերից բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան՝ 229 բացակա:
-
25.12.2019|
20:32
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանին հարցազրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, քանի որ կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ: