-
09.12.2019|
14:02
Մենք մեր դիրքորոշումը պնդում ենք։ Ասում ենք՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու հարցին։
-
09.12.2019|
14:01
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
-
09.12.2019|
14:00
Աժ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ելույթում նշեց՝ իրենց համար սկզբունքային մոտեցումներից է, որ օրենքի նախագծում Կենտրոնական բանկը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը։
-
09.12.2019|
13:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։ «Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել»։
-
09.12.2019|
13:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Ազգային ժողովում իր՝ «Ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում» արտահայտությանը։
-
09.12.2019|
13:46
Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, նշանակում է, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս չի վերջնականացվել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։
-
09.12.2019|
13:46
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկմանը։
-
09.12.2019|
13:45
Աժ-ն այսօր 57 կողմ, 35 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը:
-
09.12.2019|
13:44
Նախնական արդյունքներով՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթում է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
-
09.12.2019|
13:43
Ֆրանսիայում երեկ համընդհանուր գործադուլի չորրորդ օրն էր: Վարչապետ Էդուար Ֆիլիպը պնդում է, որ նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումները պետք է ավարտին հասցնել: