Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մաքրել Հայաստանն աղբից։
«Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Մաքրենք Հայաստանը աղբից»,-Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Ավտոճանապարհներն անցանելի են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում ասել է, որ կուսակցությունը «պարտավոր է առաջնահերթություն համարել շարքային քաղաքացիների և Հայրենիքի շահերը»:
«Ռուսները հաճախ են ձգտել Ֆրանսիայի հետ մերձեցման: Բայց ֆրանսիացիները հազվադեպ են փոխադարձություն դրսևորել, իսկ երբ դրսևորել են, ռուսներն են հեռացել: Միակ բացառությունը ֆրանկ-ռուսական դաշինքն է (1892-1917):
«Վերջին ժամանակներում տարբեր քաղաքական հարթակներում մարդիկ համախմբվում են, հավաքվում են, ելույթներ են ունենում, սակայն չկա մի հարթակ, որտեղ հավաքված լինի ժողովուրդը: Փաստում եմ՝ սա առաջին հարթակն է, որտեղ հավաքել է ժողովուրդը՝ բարձրացնելու իրեն հուզող հարցերը»:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...