-
24.11.2019|
13:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վալենտին Յումաշևը վստահություն է հայտնել, որ 2024-ին Պուտինը կլքի նախագահի պաշտոնը:
-
24.11.2019|
13:58
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով 77274 դրամ է:
-
24.11.2019|
13:57
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա: Այցի ամենակարևոր դրվագը լինելու է Հռոմի պապի այցը Նագասակի և Հիրոսիմա քաղաքներ. 2020 թվականին նշվելու է քաղաքների ատոմային ռմբակոծման 75-ամյակը:
-
24.11.2019|
13:57
«Շեցսալե» շարժման անդամները քննադատել են Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին տնտեսական ճգնաժամի այս պայմաններում Կոմո լիճ ուղևորության համար:
-
24.11.2019|
13:56
Իտալիայի և Հայաստանի հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց: Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով՝ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24-ին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակի վրա են Իտալիայի և Հայաստանի հարաբերությունները և ինչպես կարող են բարելավվել:
-
24.11.2019|
13:55
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի մասին նախագիծը:
-
24.11.2019|
13:54
ՀՀԿ պատվիրակությունով գտնվում ենք Գերմանիայում, որտեղ մասնակցում ենք իշխող ՔՍԴ-ի համագումարին, և այստեղից ոչ ֆորմալ առումով որոշեցի ձեզ հետ խոսել, մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ օրերս՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
24.11.2019|
13:53
NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
-
24.11.2019|
13:52
Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ՝ հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
24.11.2019|
13:51
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ից բեռնարկղերով Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում:
">Հետադարձ կապ