-
18.11.2019|
14:17
ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում պատգամավորները չեն սպառել օրակարգը, նիստը շարունակվում է այսօր։ Խորհրդարանում այժմ քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
-
18.11.2019|
14:16
Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում՝ Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը:
-
18.11.2019|
14:15
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը կարծում է, որ կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը:
-
18.11.2019|
14:14
Նոյեմբերի 10-16-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:
-
18.11.2019|
14:13
Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագիտակյան ներկայացուցչությունները համատեղ հայտարարությամբ են Վրաստանի ժողովրդին համերաշխություն են հայտնում, նրանք անհանգստացած են 2020-ից հետո խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու իշխանությունների որոշմամբ:
-
18.11.2019|
14:12
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) նոր գումարման առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան:
-
18.11.2019|
14:11
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
18.11.2019|
14:11
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն:
-
18.11.2019|
14:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։
-
18.11.2019|
11:31
Քանի դեռ լուծված չէ Բելառուսին ածխաջրածինների մատակարարման հարցը և հանված չեն առևտրական արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման ճանապարհային քարտեզը ստորագրելու մասին մոռացեք՝ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: