-
16.11.2019|
21:31
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է հասցեական պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի պաշտոնյաների հանդեպ, որ խախտում են մարդու իրավունքները, թույլատրում և իրականացնում խոշտանգումներ:
-
16.11.2019|
21:31
Իրանում երկրորդ օրն է բողոքի ցույցեր են բենզինի թանկացման դեմ: Սիրջանի նահանգում անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:
-
16.11.2019|
21:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ:
-
16.11.2019|
21:29
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ երեկոյան հոսպիտալացվել է սրտանոթային անբավարարության պատճառով: Բելգրադում նրան տեղափոխել են ռազմաբժշկական ակադեմիա:
-
16.11.2019|
21:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ- ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
-
16.11.2019|
21:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
-
16.11.2019|
16:31
Հայաստանի հպարտ ժողովրդի ընտրած վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան:
Իհարկե հրաշալի է, որ ձեռք եք մեկնել անօթևան մարդկանց. Նկատելի են հաջողությունները ամենուր:
-
16.11.2019|
16:16
Վաշինգտոն այցի վերջին օրը ԱԺ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ: Դիվանագետներին հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանություններ համակարգային բարեփոխումները:
-
16.11.2019|
16:15
Լոնդոնի Դալիչի պատկերասրահից անհայտ անձինք փորձել են Rembrandt’s Light ցուցադրությունից գողանալ երկու կտավ: Անվտանգության ազդանշանային համակարգի աշխատելուց անմիջապես հետո ոստիկանները մտել են պատկերասրահ: Գողերը կարողացել են դիմել փախուստի, Ռեմբրանդտի կտավները հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր հատվածներից:
-
16.11.2019|
16:15
ԱՄՆ սենատորները կարող են հետ կանչել Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, եթե Անկարան սեղմ ժամկետներում որոշում չկայացնի ռուսական C-400-ի վերաբերյալ՝ ասել է Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական Ջիմ Ռիշը: