-
12.11.2019|
19:59
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
-
12.11.2019|
19:58
Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ մերժում է իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
-
12.11.2019|
19:57
Վաղը Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան բանակցությունների հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
-
12.11.2019|
19:56
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ՝ ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
12.11.2019|
19:54
Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, 22 օր ճաղերի հետևում լինելուց հետո, այսօր ազատ է արձակվել։
-
12.11.2019|
19:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։
-
12.11.2019|
18:13
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
-
12.11.2019|
18:12
Այսօր քիչ դեպքերից է, երբ և դրսում է թեժ, և խորհրդարանում: Երկու ուղղություններով էլ թիրախում իշխանությունն է ու նրա սխալ քաղաքականությունը:
-
12.11.2019|
13:12
Ազատ գետի ջրամբարի ջուրը հարակից գյուղերի բնակիչներին չի ծառայում։ «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ ջրամբարի ջուրն առատորեն հոսում է մեր հարևաններին, ու դրա դեմը ոչ ոք չի առնում։
-
12.11.2019|
13:10
Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տնտեսվարողների հետ համագործակցությամբ տեսակավորվող ստվարաթղթի տեղափոխման համար կառանձնացվեն նոր մեքենաներ: