Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը

    «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը

    06.11.2019| 14:57
    Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրամադրված 2.7 միլիոն դրամից 1.5 միլիոն դրամը (ներառյալ` հարկերը) տրամադրվել է կազմակերպական և բեմադրական խմբի վարձատրությանը երկու՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար՝ տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի և ներկայացումը բեմադրած «ԱԺԶ» ՀԿ պայմանագրից:
  • ԱՄՆ վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին

    ԱՄՆ վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին

    06.11.2019| 14:57
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում՝ պատճառաբանելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը՝ հայտարարել է Պետքարտուղարության ավագ պաշտոնյան:
  • Շիլափլավ՝ «սուպերնախարարություններում»

    Շիլափլավ՝ «սուպերնախարարություններում»

    06.11.2019| 14:56
    ««Փաստի» տեղեկություններով՝ կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։
  • Նիկոլ Փաշինյան. ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները

    Նիկոլ Փաշինյան. ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները

    06.11.2019| 14:54
    Այս տարվա 10 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս, Facebook-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
  • Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո

    Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո

    06.11.2019| 14:53
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո՝ տեղեկացրել է Սպիտակ տունը:
  • Երկրաշարժ Իրանում

    Երկրաշարժ Իրանում

    06.11.2019| 14:53
    Իրանի հարավի Հորմոզգան նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ցնցումները գրանցվել են 07.40-ինԲենդեր Համիր քաղաքից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 16 կիլոմետր խորության վրա: Վիրավորների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
  • ԿԳՄՍՆ. Դասավանդվող առարկաների ցանկը որոշելու են բուհի գիտական խորհուրդները

    ԿԳՄՍՆ. Դասավանդվող առարկաների ցանկը որոշելու են բուհի գիտական խորհուրդները

    06.11.2019| 14:52
    ԿԳՄՍ նախարարությունը այսօր առավոտից ԵՊՀ ուսանողների դասադուլի կապակցությամբ հայտարարել է. «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և դժգոհությունների, հայտնում ենք․
  • Արշալույս Գալստյան. Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է

    Արշալույս Գալստյան. Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է

    06.11.2019| 14:50
    ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը ճիշտ է համարում, որ ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման հետ կապված:
  • ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40 տոկոսով

    ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40 տոկոսով

    06.11.2019| 14:50
    2019-ին ԱՄՆ աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար, ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
  • ԱՄՆ-ը «մեծ սխալ» է որակում Իրանում ուրանի հարստացման ընդլայնումը

    ԱՄՆ-ը «մեծ սխալ» է որակում Իրանում ուրանի հարստացման ընդլայնումը

    06.11.2019| 14:49
    ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում ուրանի հարստացման ընդլայնումը «մեծ սխալ է»: Թեհրանը, հիշեցնենք, հայտնել է, որ սկսելու է ուրան պարունակող գազով լիցքավորել 1044 նոր ցենտրիֆուգներ, որ արգելված էր 2015-ի միջուկային պայմանագրով։