05.11.2019|
00:16
Նիկոլ Փաշինյանի հերթական «Զրույց քաղաքացու հետ» լայվը ամեն ինչի մասին էր, բայց իրականում ոչ մի բանի։ 36 րոպեի ընթացքում Հայաստանի կառավարության պատասխանատուն խոսում էր իբր բամբասանք-լուրերի մասին՝ չմոռանալով ամեն անգամ նշել, որ նախկին «կոռուպցիոներները» հսկայական միջոցներ են ծախսում այդպիսի լուրեր տարածելու վրա, բայց արդյունքի չեն հասնում։