Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության անկախության տոնի առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ քաղաքական օրակարգի տարբեր հարցերի շուրջ զրույցից, որ կտպագրվի «Իրատեսի» առաջիկա համարում, առանձնացրի Ղարաբաղին վերաբերող հատվածը:
Երկու գլխավոր պատճառներ հանգեցրին 2016-ի կադրային փոփոխություններին: Մեկը իներցիան էր, որ ի սկզբանե դրված էր վարչակարգի զարգացման տրամաբանության մեջ: Երկրորդը արտաքին շոկի հետևանք էր և կադրային վերադասավորումների կատալիզատորի դեր խաղաց:
Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, հայտնում է Minval.az-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոշտ արձագանք է նախապատրաստում Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը փակելու Վաշինգտոնի որոշմանը:
ՀՀԿ-ն քննարկելու է վարչապետի հարցը ապրիլին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա ընդգծել է, որ վարչապետի հարցում ՀՀԿ-ն միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք։
Այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել՝ ասել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Դրիանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայում խաղաղությունն անհնարին է նախագահ Բաշար Ասադի օրոք։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...