Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը, բայց շատ բան էլ կա, որ մարդ չգիտե, որովհետև չգիտե, թե ինչ է լինելու, և ինչ էլ որ լինի` ո՞վ պիտի պատմի նրան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ հավանակա՞ն է, որ ՌԴ դեսպանը ԱՄՆ չմեկնի: «Այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել»,- ասել է Պեսկովը: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը հուլիսի 23-ին վերադարձել է Մոսկվա՝ ավարտելով առաքելությունը Վաշինգտոնում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքին՝ հայտնում է AFP-ն:
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) պատրաստակամ է շարունակելու Հայաստանի կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը՝ հայտարարել է ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վասիլի Նեբենզյան: Նոր նշանակման կապակցությամբ նա ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը այցելելու է Վրաստան: Վարչապետի գնահատականով՝ Մայք Փենսի այցը Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության նշանակալից ապացույց է:
Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը՝ Իսրայելը, պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին, սակայն դա կախված է գնային առաջարկից ու այլ գործոններից՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Զարուհի Փոստանջյանը կրկին «կսմթել է» «Ելքին»` հիշեցնելով նախկին հայտարարությունը, թե այդ քաղաքական միավորը վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից: «Ելքից» էլ մեկ առ մեկ հակադարձում են: Արդյունքում ոչինչ չի շահում իբր իսկական ու «վերահսկվող» ընդդիմությունը: Հանրությունը նրանց դեմքն է հերթական անգամ բացահայտում և անցնում իր գործին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...