Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

    Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

    27.07.2017| 00:58
    Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ:
  • Արմավիրի մարզում հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին

    Արմավիրի մարզում հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին

    27.07.2017| 00:57
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
  • Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում

    Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում

    27.07.2017| 00:56
    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը հանդիպել է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Associated Press-ի՝ նրա ցուցմունքները վերաբերել են ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ 2016-ի հունիսին կայացած հանդիպմանը:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

    27.07.2017| 00:55
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը 419 կողմ և 3 դեմ ձայներով հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որով սահմանափակվում են պատժամիջոցները վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:
  • Թրամփը զգուշացնում է Իրանին

    Թրամփը զգուշացնում է Իրանին

    27.07.2017| 00:54
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ևս մեկ անգամ զգուշացրել է՝ կատարել գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում Թեհրանին սպառնալով «մեծ, մեծ խնդիրներով»:
  • Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ

    Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ

    27.07.2017| 00:53
    Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին՝ նշելով, որ դա իր այցի հիմնական ուղերձն է։ Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
  • Ղազախստանի այբուբենը կիրիլիցայից փոխվում է լատինատառի

    Ղազախստանի այբուբենը կիրիլիցայից փոխվում է լատինատառի

    27.07.2017| 00:52
    Ղազախստանը մինչև 2017-ի վերջը փոխելու է այբուբենը՝ սլավոնական կիրիլիցայից անցնելով լատինատառի: Կրթության և գիտության նախարար Էրլան Սագադիևը ասել է, որ ապրիլից ձևավորված հանձնաժողովը աշխատում է լատինատառ այբուբենի ավելի հարմար տարբերակ ստեղծելու վրա:
  • Կառավարության քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը

    Կառավարության քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը

    26.07.2017| 10:20
    Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
  • Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է

    Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է

    26.07.2017| 10:19
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:
  • Հնդկաստանի նախագահը ստանձնել է պաշտոնը

    Հնդկաստանի նախագահը ստանձնել է պաշտոնը

    26.07.2017| 10:18
    Հնդկաստանի նախագահ Ռամ Հաթհ Քովինդը, որ ընտրվել էր հուլիսի 17-ին, երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը: Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ, կայացել է խորհրդարանի կենտրոնական նախասրահում, ուր Քովինդն արդեն նախկին նախագահ Փրանամ Կումար Մուքերջիի հետ ժամանել է նախագահական նստավայրից: