21.07.2017|
09:10
Տխուր ավանդույթի ուժով ֆուտբոլային Եվրոպայի խաղարկությունների այս մրցաշրջանն էլ հայկական ակումբային ֆուտբոլի համար անբարեբաստ եղավ: Եվրոպայի լիգայում մրցակցող «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը» խաղարկությանը հրաժեշտ տվեցին առաջին փուլից: Եթե բացառենք երկրորդ դիմակայությունում Գյումրու «Շիրակի» քչից շատ թպրտալը, մեր մյուս երկու թիմերի մասնակցությունն ամբողջովին աննկատ կմնար, եթե չլիներ դրանցից մեկի մարզչի հայտարարությունն առ այն, որ իր թիմն ապագայի թիմ է: