-
15.07.2017|
01:07
Վաշինգտոնը վիզաներ չի տրամադրում դիվանագետներին, որոնց Ռուսաստանը ցանկանում է գործուղել ԱՄՆ՝ 2016 -ի դեկտեմբերին հետ ուղարկված դիվանագետներին փոխարինելու նպատակով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
15.07.2017|
01:05
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
92-ամյա Քարթերը և կինը՝ Ռոզալինը Habitat for Humanity բարեգործական ծրագրի մասնակիցներ են: Նախագծի գլխավոր նպատակը կարիքավորների համար տներ կառուցելն է: Կանադայի 150-ամյակի կապակցությամբ ծրագրով երկրում 150 տուն է կառուցվում:
-
15.07.2017|
01:04
Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, երկուսը քիչ անց մահացել են: Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով: Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը Ալ Աքսա մզկիթում:
-
15.07.2017|
01:03
Փարիզում Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական զորահանդեսին մասնակցել են ավելի քան 3,5 հազար զինծառայողներ: Այս տարի նշվում է նաև Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցության 100-ամյակը: Ելիսեյան դաշտերով քայլերթով անցել են նաև ամերիկացի հետևակայիններ ու նավաստիներ: ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն էլ մասնակցել են օդային զորահանդեսին:
-
15.07.2017|
01:02
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ՌԴ: Արա Բաբլոյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի,Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ:
-
15.07.2017|
00:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վրա ավելի վաղ սահմանված կալանքը, եթե պաշտոնական Մոսկվան կատարի Սիրիայում հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Սեբաստիան Գորկան CNN-ի հետ զրույցում:
-
15.07.2017|
00:57
«Կասկած չկա, որ մեր բանակը օր օրի ուժեղանում է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցելով «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
-
15.07.2017|
00:55
Հայաստանի նախագահը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:
-
15.07.2017|
00:54
Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
-
15.07.2017|
00:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել ՈՒկրաինայում և Սիրիայում պատերազմող կողմերի միջև բանակցությունների ճանապարհով խաղաղության հաստատմանը: