-
08.07.2017|
01:10
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծայրահեղ մտահոգ են հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների կապակցությամբ՝ հուլիսի 6-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի ներկայացուցիչը: Նա կարդացել է հուլիսի 5-ին եռանախագահների հայտարարությունը և երեք երկրների ներկայացուցիչների անունից մի քանի խոսք ավելացրել:
-
08.07.2017|
01:08
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Համբուրգում քննարկել են առանցքային երկկողմանի և միջազգային օրակարգի հարցեր՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Նրանց հանդիպումը տևել է մեկ ժամ:
-
08.07.2017|
00:59
Հուլիսի 6-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
-
08.07.2017|
00:58
Որպես դատախազ՝ ցանկացած ծեծ գնահատում եմ որպես հանցագործություն, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
-
08.07.2017|
00:57
Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը՝ Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
-
08.07.2017|
00:56
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»:
-
08.07.2017|
00:56
Նիդերլանդները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին անցանկալի անձ է հռչակել: Թուրք քաղաքական գործիչը պատրաստվում էր մասնակցել այդ երկրում նախատեսված միջոցառմանը՝ նվիրված Թուրքիայում անցյալ տարվա ձախողված հեղաշրջման փորձին:
-
-
08.07.2017|
00:43
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Բահրեյնը սպառնում են նոր պատժամիջոցներ սահմանել Կատարի նկատմամբ, երբ պաշտոնական Դոհան հրաժարվեց կատարել 13 պահանջները՝ ասվում է չորս արաբական երկրների համատեղ հայտարարության մեջ:
-
08.07.2017|
00:42
ՄԱԿ-ը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: