-
26.06.2017|
15:35
Վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ:
-
26.06.2017|
15:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազման աշխատանքները:
-
26.06.2017|
14:48
Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։
-
26.06.2017|
13:22
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին:
-
26.06.2017|
12:54
«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում Արցախի Ստեփանակերտ քաղաքի, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղական համայնքների և Մարտունի քաղաքի շուրջ 120 ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման և արդի մոտեցումների ներկայացման նպատակով:
-
26.06.2017|
12:51
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է 42/112 հռչակագիրը, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։
-
26.06.2017|
09:45
Միջին Ասիայի հինգ երկրներ Չինաստանի ու Ռուսաստանի փափուկ փորատակն են: Այդտեղից մարտաշունչ իսլամիստական վարակը կարող է տարածվել չինական Սինձյան ու ռուսական Հյուսիսային Կովկաս:
-
26.06.2017|
00:40
Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
-
26.06.2017|
00:36
Իսրայելի օդուժը մի շարք թիրախների է հարվածել Սիրիայում, երբ վաղ առավոտյան Սիրիայի կողմից արկեր են արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ:
-
26.06.2017|
00:06
Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են, որ կարող են նպաստել երկրի դեմոկրատական վարկանիշի ամրապնդմանը: Վերլուծաբանները դա համարում են կարևոր գործոն, որը դրական ազդեցություն կունենա Եվրամիության հետ անդամակցության շուրջ հնարավոր բանակցությունների վրա: