-
25.06.2017|
09:56
Սպիտակ տնից չեն բացառում, որ Համբուրգում G20 գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է կայանա ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Reuters-ը:
-
25.06.2017|
09:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին հաշտեցնելու նպատակով մտադիր է գագաթնաժողով գումարել՝ հաղորդել է Fox News-ը:
-
25.06.2017|
09:55
Բելգրադում ավարտվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնակալության արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ:
-
25.06.2017|
09:52
Հնդկաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու ծրագիրը չի սպառնում Պակիստանի անվտանգությանը՝ ասել է Սպիտակ տունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին:
-
25.06.2017|
09:52
Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, որ մեծ դեր է ունեցել 2015-ի միջուկային համաձայնագիրը կնքելու հարցում, «Գարդիան» պարբերականում հրապարակել է հոդված, որում Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Սաուդյան Արաբիայի հետ գործարքից:
-
25.06.2017|
00:24
Կատարն անընդունելի և անիրագործելի անվանեց՝ բոյկոտը վերացնելու համար արաբական երկրների պահանջները: Վաշինգտոնը Կատարի ու հարևանների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը անվանեց «ընտանեկան գործ»:
-
25.06.2017|
00:11
Հունիսի 24-ին Ծաղկաձորում կայացել է աշակերտական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովը։ Մասնակցում էին ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները, որոնք աշխատաժողովի ընթացքում բարձրացնում էին աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները, քննարկում աշակերտությանը հուզող հարցեր և փորձ անում գտնել դրանց լուծման ուղիներ:
-
24.06.2017|
14:07
ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների ներկայացրած Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Կառավարությունը բացատրել է՝ ինչու է հավանություն տվել այդ ծրագրին:
-
24.06.2017|
14:06
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալին:
-
24.06.2017|
14:05
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ: