ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    22.06.2017| 23:35
    Բունդեսթագը երեկ հավանություն է տվել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու որոշմանը: Առաջարկին կողմ են քվեարկել 569 պատգամավորներից 461-ը:
  • Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    22.06.2017| 23:34
    «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»,- Ֆեյսբուքում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
  • ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

    ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

    22.06.2017| 23:33
    Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց կառավարության ծրագրին՝ կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցությունները:
  • Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի

    Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7,6 միլիարդի

    22.06.2017| 23:32
    Աշխարհի բնակչությունը այս տարի կհասնի 7,6 միլիարդի, իսկ մինչև 2050-ը՝ 9,8 միլիարդի՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նիգերիայի, Կոնգոյի, Եթովպիայի, Տանզանիայի, ԱՄՆ- ի, ՈՒգանդայի և Ինդոնեզիայի հաշվին՝ ըստ ՄԱԿ-ի վերլուծության, որ զեկույցի տեսքով հրապարակվել է երեկ: Հնդկաստանը, որ բնակչության թվով երկրորդն է աշխարհում՝ 1,3 միլիարդ մարդ, 7 տարում կգերազանցի Չինաստանին, որի բնակչությունն այժմ 1,4 միլիարդ է:
  • Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են

    Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցություններ են

    22.06.2017| 23:31
    Այսօր Վաշինգտոնում սկսվել են ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, չինական կողմից՝ պետխորհրդի անդամն ու գլխավոր շտաբի պետը:
  • Կրեմլը չեղարկել է Ռյաբկով-Շենոն հանդիպումը

    Կրեմլը չեղարկել է Ռյաբկով-Շենոն հանդիպումը

    22.06.2017| 23:30
    Կրեմլը չեղարկել է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը: Հունիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել է Ռյաբկովի հայտարարությունը, որ հանդիպման չեղարկումը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պատասխանն է:
  • ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով

    ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով

    22.06.2017| 23:29
    ԱՄՆ- ը խորապես մտահոգված է ղարաբաղյան շփման գծում հրադադարի վերջին խախտումներով, որոնց հետևանքով անցած շաբաթ բազմաթիվ զոհեր եղան՝ այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
  • Կառավարությունը գործուն աշխատող թիմ է

    Կառավարությունը գործուն աշխատող թիմ է

    22.06.2017| 23:12
    Վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ 2018-ից հետո, թե՞ ոչ. հարց, որը հանգիստ չի տալիս խորհրդարանական ընդիմությանը, հատկապես «Ելքին»։ Հետաքրքիր է, որ կառավարության 2018-ի ծրագրի քննարկման ժամանակ ավելի շատ հնչեց այս հարցը, քան եղան ծրագրային լուրջ դիտողություններ վերջիններիս կողմից։ Եթե նկատենք, որ կառավարությունն է տնտեսության պատասխանատուն, ապա այս հարցադրումը գուցե և տրամաբանական էր։ Իսկ տրամաբանակա՞ն էր այն, թե՞ քաղաքական շոու` հարցրինք մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։
  • Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին

    Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին

    22.06.2017| 17:16
    Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
  • Ի՞նչ շահեց կառավարության ծրագիրը

    Ի՞նչ շահեց կառավարության ծրագիրը

    22.06.2017| 17:13
    Իրար գլխի շիշ կոտրելուց մինչև «պադեզդներում» հարցերի լուծում. ահա այս մթնոլորտում ընթացան կառավարության ծրագրի քննարկումն ու հաստատումը։ «Ելք» խմբակցությունը ամբողջ ներուժն օգտագործեց անձնական քննադատության մեծ դաշտ բացելու վրա։