-
22.06.2017|
00:27
«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին՝ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-
22.06.2017|
00:26
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը:
-
22.06.2017|
00:25
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագրի հարցում ընդդիմության խնդիրը քաղաքական մեծամասնության հետ է։
-
22.06.2017|
00:24
Խաչաձև հարցաքննության արդյունքում վարչապետը, ի վերջո, ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
22.06.2017|
00:23
Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Սորին Գրինդիանուի կառավարությանը: Քվեարկության ժամանակ Գրինդիանուի կառավարությանն անվստահություն է հայտնել 241 խորհրդարանական, անհրաժեշտ էր 233 ձայն:
-
22.06.2017|
00:22
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով «նախազգուշական միջոցառումների շրջանակում» երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։
-
22.06.2017|
00:21
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համոզմամբ՝ Վաշինգտոն իր աշխատանքային այցի գլխավոր արդյունքը Սպիտակ տանը ստացած հավաստիացումն էր, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն մեղմացվի, քանի դեռ չի փոխվել Ղրիմի և Արևելյան ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
-
22.06.2017|
00:19
Հայաստանի առավելապես ռուսական կապիտալի ազդեցության տակ գտնվող էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին 1 ամիս առաջ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել:
-
22.06.2017|
00:18
Հայաստանի կառավարությունը քաջատեղյակ է այն սպասելիքներին, որ ունի հասարակությունը և իր գործողություններում հաշվի է առնում այդ սպասելիքները։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
-
22.06.2017|
00:17
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի: