-
19.06.2017|
22:21
Այս կառավարությունն իր անցած 9 ամսվա ժամանակաշրջանն աշխատել է ըստ էության կամ նախընտրական, կամ բուն ընտրական շրջանում՝ Aysor.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
-
19.06.2017|
22:20
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:
-
19.06.2017|
22:19
Հունիսի 16-18-ին ՀՀԿ-ն և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմակերպել էին «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:
Քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը։
-
19.06.2017|
22:18
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը: Նա Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի սպանությունից հետո։
-
19.06.2017|
22:16
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կողմ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակությանը՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը:
-
19.06.2017|
22:09
Եվրամիությունը տարածաշրջանի երկրներին կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար ուղիղ բանակցություններ սկսել, լարվածությունը մեղմել և աջակցել Քուվեյթի միջնորդական ջանքերին՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
-
19.06.2017|
22:08
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով:
-
19.06.2017|
22:07
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում՝ ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
-
19.06.2017|
22:06
Հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավում լույս աշխարհ եկած նորածինը մինչև կյանքի վերջ չվերթերից անվճար օգտվելու իրավունք է ստացել:
-
19.06.2017|
22:05
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) զգուշացրել է, որ Թեհրանը կարող է նոր հրթիռային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, եթե նրա զինյալները կրկին փորձեն ահաբեկչական գործողությունների դիմել երկրի տարածքում: