ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Նախօրեին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

    Նախօրեին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

    17.06.2017| 17:48
    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
  • Արա Բաբլոյան. Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն

    Արա Բաբլոյան. Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն

    17.06.2017| 17:46
    ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը գտնվում է Արցախում, գիշերը արձագանքել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցներից երեք զինծառայողների զոհվելու դեպքին:
  • Պաշտպանության բանակը շարունակում է կասեցնել ցանկացած փորձ. այդպես եղել է, կա և կլինի. Դավիթ Բաբայան

    Պաշտպանության բանակը շարունակում է կասեցնել ցանկացած փորձ. այդպես եղել է, կա և կլինի. Դավիթ Բաբայան

    17.06.2017| 17:45
    Երեկ Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ հերթական ահաբեկչական գործողությունը՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ տեղի ունեցածը յուրաքանչյուրի համար ընդունվում է որպես անձնական կորուստ։
  • Թրամփը ըստ էության հաստատել է, որ հետաքննության տակ է Քոմիի պաշտոնանկության համար

    Թրամփը ըստ էության հաստատել է, որ հետաքննության տակ է Քոմիի պաշտոնանկության համար

    17.06.2017| 17:41
    Թվիթերում արած գրառմամբ ԱՄՆ նախագահը, ըստ էության, հաստատել է, որ հետաքննության տակ է ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմախոսները Քոմիին պաշտոնանկելու Թրամփի որոշումը համարում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ:
  • Վախճանվել է Հելմուտ Կոլը

    Վախճանվել է Հելմուտ Կոլը

    17.06.2017| 17:31
    «Բիլդը» հաղորդում է, որ Հելմուտ Կոլը, որ Գերմանիան ղեկավարել է սառը պատերազմի և վերամիավորման տարիներին, մահացել է Ռինելանդ-Պալատինատեի իր տանը, 87 տարեկանում:
  • Թրամփը փաստում է, որ Ռուսաստանի հետ իր ենթադրվող կապի մասին ապացույց չկա

    Թրամփը փաստում է, որ Ռուսաստանի հետ իր ենթադրվող կապի մասին ապացույց չկա

    17.06.2017| 17:28
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել իր կապերը Կրեմլի հետ: «Ռուսաստանի հետ իմ դավադրության» շուրջ 7 ամսվա հետաքննությունից և Կոմիտեի լսումներից հետո ոչ ոք այդպես էլ չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել. Ցավալի է»,- Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:
  • Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահին

    Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի նախագահին

    17.06.2017| 17:25
    Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նա «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը, «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա»:
  • Լոնդոնի հրդեհի զոհերի թիվը հասավ 30-ի

    Լոնդոնի հրդեհի զոհերի թիվը հասավ 30-ի

    17.06.2017| 17:24
    Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ դեռ հիվանդանոցներում է՝ հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:
  • Այս տարի ահաբեկչության զոհ է դարձել 142 մարդ

    Այս տարի ահաբեկչության զոհ է դարձել 142 մարդ

    17.06.2017| 17:21
    Ահաբեկչության կասկածանքով՝ 2016-ին Եվրամիության տարածքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել՝ ասվում է Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի ամենամյա զեկույցում։ 2016-ին ձերբակալվածների մեծ մասը՝ 718 մարդ, ջիհադիստ է, նրանց մեկ երրորդը 25 տարեկանից փոքր է։
  • Թրամփը ջնջում է Օբամայի հետքերը

    Թրամփը ջնջում է Օբամայի հետքերը

    17.06.2017| 17:17
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ամերիկացիների համար Կուբա ճամփորդության կարգը և սահմանափակել համագործակցությունը կուբայական ընկերությունների հետ, որոնք վերահսկում են զինվորականները: