-
13.06.2017|
01:16
Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային:
-
13.06.2017|
01:14
Հռոմի քաղաքապետարանը խստացրել է քաղաքի պատմական շատրվաններում լողալու արգելքը։ Իրավախախտներին 240 եվրոյի չափով տուգանք է սպառնում։ Նույնչափ կտուգանվեն քաղաքային շատրվանների շրջակայքն աղտոտող ու մերձակայքում սնվող մարդիկ:
-
13.06.2017|
01:13
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը եկել էր գիպսի մեջ դրված ձեռքով: Լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ ֆուտբոլ է խաղացել և եզրակացրել. «30 տարվա ընդմիջումից հետո երևի չպետք է ֆուտբոլ խաղայի»:
-
13.06.2017|
01:12
Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի 5- կիլոմետրանոց հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են՝ հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով. «Ընդամենը մեկ ամսում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է»։
-
13.06.2017|
01:11
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի օրվան նվիրված համերգին:
-
13.06.2017|
01:10
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները սկսվելու են հունիսի 19-ին՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցով նախարար Դեյվիդ Դևիսը: ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայում ծավալված հետընտրական զարգացումները և նոր կառավարության ձևավորումը չեն ազդի բանակցությունների ժամանակացույցի վրա:
-
13.06.2017|
01:10
ԱՄՆ-ը ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել՝ այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։
-
13.06.2017|
01:08
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն:
-
13.06.2017|
01:07
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
-
13.06.2017|
01:06
Կոսովոյում իշխող դեմոկրատական կուսակցությունը թեև առաջատարն է երեկ անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, բայց հավանաբար չի ստանա բավարար մանդատներ կառավարություն կազմելու համար՝ ոչ միայնակ, ոչ նախատեսված կոալիցիոն գործընկերների հետ։