10.06.2017|
02:27
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի բանակցությունները չձգձգել: «Մենք չգիտենք, թե երբ կսկսվեն Brexit-ի բանակցությունները: Մենք գիտենք, թե երբ պետք է դրանք ավարտվեն: Հնարավոր ամեն ինչ արեք, որ խուսափեք «բանակցությունների բացակայության» հետևանքով «գործարքի բացակայությունից»,- իր Twitter-ում գրել է նա: