-
10.06.2017|
02:20
Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նաթիգ Ալիևը հունիսի 4-ի առավոտյան տեղափոխվել էր Ադրբեջանի Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։
-
10.06.2017|
02:18
Եվրոպական խորհրդարանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հարցով կոշտ բանաձև է նախապատրաստվում:
-
10.06.2017|
02:16
Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:
-
10.06.2017|
02:14
Նախկին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի թոռնուհին՝ Յուլիա Խրուշչովան, էլեկտրագնացքի տակ է ընկել ու տեղում մահացել: Ռուսաստանի իրավապահները հաստատել են այդ լուրը:
-
09.06.2017|
22:46
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:
-
09.06.2017|
22:44
Երեկ Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին: Վարչապետ Թերեզա Մեյը Համայնքների պալատին նոր ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարեց ապրիլի 18-ին՝ պնդելով, թե կարիք ունի առավել ուժեղ մանդատի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ բրեկզիտի բանակցություններում։ Քարոզարշավի ընթացքում պահպանողականները հանդես էին գալիս Բրյուսելի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշման օգտին։
-
09.06.2017|
22:38
Այսօր մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են երեք ընտրված քաղաքական ուժերից երկուսը` ՀՀԿ-ն ու «Ելքը», իսկ «Երկիր ծիրանին» բոյկոտել է այն:
-
09.06.2017|
15:27
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպում։
-
09.06.2017|
15:01
Կատարի դիվանագիտական մեկուսացումը կարող է հանգեցնել նոր մեծ պատերազմի, ու Վաշինգտոնը պետք է արագ գործի, այլ ոչ թե սպասի, թե երբ է սկսվելու արյունահեղությունը՝ Foreign Policy-ում գրում է Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի տնօրեն Սայմոն Հենդերսոնը։
-
09.06.2017|
15:00
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: