Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբենը քվեարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Հունիսի 7-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և լրագրողների առջև։
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, թե պատրաստ է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում է Հունաստանը:
Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կատարի իշխանությունները Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ, որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ և նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան հունիսի 10-ին կայցելեն Հայաստան՝ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահի, ԱԳՆ և պաշտպանության նախարարների հետ:
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական առաջին նիստը հետաձգվեց։ Դատարանի դահլիճում գտնվող 14 մեղադրյալներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց՝ ասելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին։
Իրանից ստացվող հաղորդումների համաձայն, ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել փողոցներում ու Թեհրանի մետրոպոլիտենի կայարանում՝ երեկ խորհրդարանում և այաթոլա Խոմեյնիի դամբարանում ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...