-
01.06.2017|
17:51
Համաձայնագիրը երկար և հստակ բանակցային գործընթացի արդյունք է և ընդգրկում է մեծ, ընդարձակ թեմատիկա՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե տեսնո՞ւմ է նախադրյալներ, որ նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի:
-
01.06.2017|
17:50
ԵԱՀԿ Մինսկի խումբն իր կանոնավոր այցերի շրջանակներում տասն օր հետո կայցելի տարածաշրջան՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
-
01.06.2017|
17:49
Կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015-ին կնքված փարիզյան համաձայնագիրը կշարունակի գործել, անգամ եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
-
01.06.2017|
17:48
Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել XXI միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017): Գլխավոր թեման այս տարի գլոբալ տնտեսությունում նոր հավասարակշռության որոնումներն են: Գագաթնաժողովի են ժամանել 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների 39 նախարարներ և ընկերությունների 870 ղեկավարներ:
-
01.06.2017|
17:45
Հենց բարձրախոսը կվերցնեմ քովս, հայերենս կմոռնամ, դրա համար ֆրանսերեն պիտի խոսիմ։ Այսպես սկսեց իր խոսքը աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն իր անունը կրող՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին խոսելիս։
-
01.06.2017|
17:19
Թուրքիայի և Իրաքի սահմանին թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել:
-
01.06.2017|
17:17
Մի քանի տասնյակ ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլուն ուժով Թբիլիսիից Բաքու են տեղափոխել:
-
01.06.2017|
17:16
ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր հանրապետական մրցակից, այժմ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի աշխատակիցներն ուղղորդել են Ռուսաստանին՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու համար:
-
01.06.2017|
17:11
Բուենոս Այրեսի Hilton հյուրանոցում բացվել է Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսը: Համագումարի նախագահն է արգենտինահայ ճանաչված վարակաբան Դանիել Ստամբուլյանը, որ բազմաթիվ բժշկական ծրագրեր է իրականացնում Հայաստանի կարիքավոր բնակչության համար:
-
01.06.2017|
17:10
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը շփման գծում իբր հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին: