-
25.05.2017|
15:39
ՀՀԿ-ն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ կգումարի, որի ընթացքում հնարավոր է քննարկվի նաև կառավարության կազմի հարցը։
-
25.05.2017|
15:38
Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հարաբերականորեն հանգիստ է եղել:
-
25.05.2017|
15:37
ՌԴ և ԱՄՆ զինվորական գեներալները հաճախակի են դարձրել շփումները Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում տեղեկատվություն փոխանակելու համար, քանի որ երկու կողմներն էլ վարում են թեպետ առանձին, սակայն երբեմն միմյանց խաչվող գործողություններ՝ հաղորդում է Պենտագոնը:
-
25.05.2017|
15:32
Անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող։ Չորեքշաբթի Ստոկհոլմում եզրափակիչ խաղում «Մանչեստր Յունայթեդը» 2:0 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Պոլ Պոգբան 18-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը։
-
25.05.2017|
15:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ակնկալվում է, որ Թրամփը կոչ է անելու 28 անդամներից բաղկացած ռազմական դաշինքի անդամներին մեծացնել ռազմական ծախսերը և ավելի մեծ ջանքեր գործադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
-
25.05.2017|
15:27
ՀՀ կառավարությունը հաստատեց 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություններ:
-
25.05.2017|
15:25
Մայիսի 28-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 5-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա:
-
25.05.2017|
12:07
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Հիշեցնենք, որ այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։
-
25.05.2017|
00:59
Ղազախստանի էվոլյուցիոն, այլ ոչ հեղափոխական զարգացում
Այս տարի լրանում է 100 տարին այն արմատական փոփոխությունների, որ Եվրասիայի վիթխարի տարածքում տեղի ունեցան 1917-ի հոկտեմբերին:
-
24.05.2017|
19:14
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպման համար և խոստացել է երբեք չմոռանալ նրա խոսքերը՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը: