-
24.05.2017|
09:27
Մայիսի 30-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ անցկացնել, իսկ մինչ այդ խորհրդարանը շարունակում է կազմավորել իր կառույցները: ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրությունը հնարավոր դարձրեց խորհրդարանական նոր մարմնի՝ խորհրդի ձևավորումը:
-
23.05.2017|
19:42
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը մեղադրել է Վաշինգտոնին ահաբեկիչների հետ համերաշխության մեջ՝ բողոքի ակցիայի պատճառով, որն անցկացրել են PKK-ի ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ։
-
23.05.2017|
19:41
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավել տևող ղարաբաղյան խնդրի լուծումը՝ մայիսի 22-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստամբուլում ՍԾՏՀ հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում։
-
23.05.2017|
19:40
Վենեսուելայում ցույցերի ժամանակ Սաբանետա քաղաքում (Բարինաս նահանգ) հրդեհվել է երկրի նախկին նախագահ ՈՒգո Չավեսի տունը, հայտնում է El Nacional-ը։ Դա արվել է ի պատասխան նահանգում 19-ամյա երիտասարդի սպանության։ Ցուցարարները մեղադրում են ազգային բոլիվարական գվարդիային։
-
23.05.2017|
19:39
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Մեքսիկական Միացյալ Նահանգներ։ Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին:
-
23.05.2017|
19:38
Այսօր Բաթումում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն: Երեկ Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը:
-
23.05.2017|
19:36
Մայիսի 29-ին Վերսալյան պալատում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
23.05.2017|
19:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայցելի Բեթղեհեմ՝ հանդիպելու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Երեկ երեկոյան Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Քննարկման առարկան եղել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ակտիվացնելու հարցը:
-
23.05.2017|
19:33
Առնվազն 19 մարդ մահացել, 50-ը վնասվածքներ են ստացել Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի մարզադաշտում պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել, երբ մարդիկ լքում էին Manchester Arena համերգասրահը՝ փոփ աստղ Արիանա Գրանդեի ելույթից հետո:
-
23.05.2017|
19:30
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1600 կրակոց: