ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի մասին

    Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի մասին

    14.05.2017| 22:40
    «Այն նույն միջադեպի կրկնությունն է , ինչ տեղի ունեցավ մեզ հետ Արարատյան մասիվում։ Այնտեղ էլ մեզ չէին թողնում ՀՀԿ-ի ընտրակեղծարարության, փող բաժանելու ցուցակներ նկարել»՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր մասնակցությամբ միջադեպին ասաց «Ելք» դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը։
  • ՄԻՊ-ը Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

    ՄԻՊ-ը Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

    14.05.2017| 22:39
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են ՀՀԿ քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:
  • Էդուարդ Շարմազանով. Զարուհի Փոստանջյանը որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ

    Էդուարդ Շարմազանով. Զարուհի Փոստանջյանը որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ

    14.05.2017| 22:38
    «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են՝ ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
  • Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնի ուժով հանեցին Տարոն Մարգարյանի` Ավանի շտաբից

    Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնի ուժով հանեցին Տարոն Մարգարյանի` Ավանի շտաբից

    14.05.2017| 22:38
    Ավան վարչական շրջանում գործող Տարոն Մարգարյանի շտաբում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, թե շտաբի սեղանի դարակում կան ընտրացուցակներ, որոնց վրա մարդկանց անունների դիմաց նշումներ են արված, իսկ շտաբի աշխատակիցները՝ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Մանվել Ջավադյանի ղեկավարությամբ, պնդում էին, որ իրենց տարածքն է և իրենց մոտ ոչինչ չկա: Նաև հրաժարվում էին բացել դարակը:
  • Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

    Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

    14.05.2017| 22:37
    ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անընկալելի է որակում «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մուտք գործելը Ավանի ՀՀԿ շտաբ։
  • Զարուհի Փոստանջյան. Տարոն Մարգարյանին դժոխք է սպասում

    Զարուհի Փոստանջյան. Տարոն Մարգարյանին դժոխք է սպասում

    14.05.2017| 22:33
    «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի կյանքը վերածվելու է դժոխքի:
  • Զարուհի Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումները իրական չեն

    Զարուհի Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումները իրական չեն

    14.05.2017| 22:27
    ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. «Մայիսի 14-ին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ:
  • Զարուհի Փոստանջյան. Իմ դստերը, փաստացի, առևանգեցին

    Զարուհի Փոստանջյան. Իմ դստերը, փաստացի, առևանգեցին

    14.05.2017| 22:26
    «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ իր դստերը ոստիկանները Տարոն Մարգարյանի շտաբից առևանգել են:
  • Ժամը 17:00-ին ընտրություններին մասնակցել է 34,52 տոկոսը

    Ժամը 17:00-ին ընտրություններին մասնակցել է 34,52 տոկոսը

    14.05.2017| 22:25
    Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 34,52 տոկոսը: ԿԸՀ տվյալով՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 842 147 քաղաքացի: Ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 290 737 ընտրող:
  • Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը

    Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը

    14.05.2017| 22:23
    Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և կատարել քաղաքացիական պարտքը։ Ֆեյսբուքյան իր էջում նա ուղիղ միացմամբ քաղաքացիներին կոչ արեց պասիվ չլինել, քանի որ նույնիսկ մեկ քվեն կարող է վճռորոշ լինել։ «Փորձագետների մի մեծ մասը կարծում է, որ ոչ շատ մեծ ակտիվությունը նշանակում է, որ ընտրակաշառքային մեխանիզմն ամբողջության չի աշխատել, և մենք կարողացել ենք դրա դեմը որոշակիորեն առնել։