ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Հնգյակից տղան մահացել է

    Հնգյակից տղան մահացել է

    14.05.2017| 17:29
    Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է։ Երեխան մահացել է անհասության հետևանքով:
  • Նիկոլ Փաշինյան. Ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի, ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ

    Նիկոլ Փաշինյան. Ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի, ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ

    14.05.2017| 17:27
    Ընտրակաշառքի բաժանման համատարած խնդիր ունենք, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիներ, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը»,- նշեց նա։ Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց հույսը չեն դնում ԿԸՀ-ի վրա։
  • Այս անգամ ևս կհրապարակվեն քվեարկած ընտրողների ցուցակները

    Այս անգամ ևս կհրապարակվեն քվեարկած ընտրողների ցուցակները

    14.05.2017| 17:27
    Այս անգամ մենք ավելի մեծ քաղաքական կամք ենք դրսևորել` ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ցուցակները, չնայած դա Ընտրական օրենսգրքի պարտադիր պահանջ չէ այս դեպքում՝ ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ կենտրոնական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
  • Տարոն Մարգարյանը քվեարկեց «հանուն Երևանի»

    Տարոն Մարգարյանը քվեարկեց «հանուն Երևանի»

    14.05.2017| 17:26
    Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավանի 1/19 ընտրատեղամասում` «հանուն Երևանի»։ Քվեարկությունից հետո Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
  • ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 11,19 տոկոսը

    ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 11,19 տոկոսը

    14.05.2017| 17:25
    Ըստ ԿԸՀ-ի՝ ժամը 11-ի դրությամբ Երևանու ավագանու ընտրություններին մասնակցել է 94 256 մարդ՝ ընտրողների 11,19 տոկոսը։ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 842 147 է։
  • Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

    Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

    14.05.2017| 17:24
    Նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, քվեարկեց թիվ 9/18 ընտրատեղամասում: Լրագրողների հարցին՝ Երևանում ի՞նչ կփոխվի, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Երևանը կդառնա ավելի լավը»: Հարցին, թե հանուն ինչպիսի Երևանի քվեարկեց, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Հանուն լավ Երևանի»:
  • Երկրաշարժ Իրանում Երկրաշարժ Իրանում

    Երկրաշարժ Իրանում Երկրաշարժ Իրանում

    14.05.2017| 17:23
    Իրան-Թուրքմենստան սահմանին՝ Իրանի Հյուսիսային Խորասան շրջանի Բոջնուրդ քաղաքում, 5,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել:
  • ՄԻՊ աշխատակազմն այսօր գործում է շուրջօրյա ռեժիմով

    ՄԻՊ աշխատակազմն այսօր գործում է շուրջօրյա ռեժիմով

    14.05.2017| 17:22
    Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    14.05.2017| 17:21
    Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 750 կրակոց:
  • Կարեն Կարապետյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

    Կարեն Կարապետյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

    14.05.2017| 17:20
    Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց թիվ 4/53 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, նա ասաց, որ քվեարկեց «հանուն լավ Երևանի»։