ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության

    Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության

    05.05.2017| 12:19
    Վերնագրում արտահայտված միտքը, չեմ վիճում, կատեգորիկ հնչողություն ունի, սակայն իր այդ որակի մեջ բնավ չի մերժում սպասվելիքի լարվածությունը: «Աթլետիկոն» կռիվ կտա մինչև վերջին շունչը, չի խնայի իրեն և «Մոնակոն», սակայն այս սպառման արդյունքը որքանո՞վ կենսաբեր կլինի նրանց համար, այ սա է հարցերի հարցը, որովհետև առաջին խաղերում շատ բան է անդարձի տրված: Եվ այսուհանդերձ մեզ բոլորովին էլ վատ չենք զգա, եթե ոչ երկու պատասխան հանդիպումը, գոնե դրանցից մեկը մեզ հակառակն ապացուցի:
  • «Վստահ չեն` կենդանիները ականապատ տարածքներո՞ւմ են վնասվել, թե՞ թակարդներում»

    «Վստահ չեն` կենդանիները ականապատ տարածքներո՞ւմ են վնասվել, թե՞ թակարդներում»

    05.05.2017| 12:14
    1958-ին Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում, Ազատ և Վեդի գետերի ավազաններում կազմավորվել է «Խոսրովի անտառ» արգելոցը` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Ըստ Մովսես Խորենացու՝ այս տարածքը որսի կենդանիներով ու թռչուններով է բնակեցվել Խոսրով Բ թագավորի գահակալության ժամանակ (330-338 թթ.), նրա պատվին էլ ստացել է «Խոսրովի անտառ» անվանումը:
  • Քոչարին` պորտապարի նվագի տակ

    Քոչարին` պորտապարի նվագի տակ

    05.05.2017| 12:00
    Վերջերս ՌԴ Պետդուման առանց այլևայլության և օրենքի ուժով արգելեց անհեթեթ և արտառոց անունների գործածումն անծայրածիր և ծայրաստիճան բազմազգ Ռուսիայում։ Այսինքն, այն անունների, որոնք թվանշան են պարունակում, քրեական արտահայտություններ են կրում և այլն։
  • Նամակներ Նոր Ջուղայից-6

    Նամակներ Նոր Ջուղայից-6

    05.05.2017| 11:54
    ՈՒրախ էի, որ հայոց եկեղեցին այդպիսի լայնախոհ, կիրթ, զարգացած հոգևորական ունի: Մինչ Նոր Ջուղա ժամանելս փորձեցի համացանցից տեղեկություններ հայթայթել շուրջ մեկ տարի առաջ Սպահանի հայոց թեմում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական փոխանորդ նշանակված Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի մասին:
  • Կանաչապատ թաղամասի աղքատ ու պարապ մարդիկ

    Կանաչապատ թաղամասի աղքատ ու պարապ մարդիկ

    05.05.2017| 11:42
    Եթե շարքային քաղաքացուն հարցնես, թե երջանիկ ապրելու համար իրեն ինչ է հարկավոր, հավանաբար կասի՝ աշխատանք, փող ու… արդարություն: Այդ ամենի կարիքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչը նույնպես ունի, սակայն այսօր նրա համար դպրոցի, մանկապարտեզի ու փոստատան գոյությունն ավելի կարևոր է:
  • «Վերածնունդ» փառատոնն անընդհատ նորամուծություններ է մտցնում իր աշխատանքում»

    «Վերածնունդ» փառատոնն անընդհատ նորամուծություններ է մտցնում իր աշխատանքում»

    05.05.2017| 11:30
    Գյումրի քաղաքում, սկսած 2007 թվականից, անցկացվում է երաժիշտ-կատարողների ամենամյա «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
  • Ճանաչվածներն այսուհետ մեր բոլորինն են, ընթերցողինը

    Ճանաչվածներն այսուհետ մեր բոլորինն են, ընթերցողինը

    05.05.2017| 11:27
    Գուցե թե պոեզիայի առումով կիսաճամփին մնաց, բայց Սարգսյանի արձակն արդեն ուրիշ հմայք ուներ: Սա թողնեմ գրականագետներին և հիացմունքս հայտնեմ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր Մկրտիչ Սարգսյանին:
  • «Սեռական բնույթի հայհոյանքների համար պետք է քրեական պատիժ  սահմանվի, այլապես հետևանքները կարող են  ողբերգական լինել»

    «Սեռական բնույթի հայհոյանքների համար պետք է քրեական պատիժ սահմանվի, այլապես հետևանքները կարող են ողբերգական լինել»

    05.05.2017| 11:25
    Ապրիլի 27-ին մի խումբ փաստաբանների միջև տեղի ունեցած վեճի, բախման ու ծեծկռտուքի առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը փաստաբան, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
  • Գնորդը լոլիկի գնից կկարմրի, արտադրողը՝ չէ

    Գնորդը լոլիկի գնից կկարմրի, արտադրողը՝ չէ

    05.05.2017| 11:20
    Հայրենի գյուղմթերք արտադրողները հարվածում են սեփական ժողովրդի գրպանին։ Մի քանի օր է՝ մեծածախ և մանրածախ շուկաներում տեղական լոլիկի գինը կտրուկ բարձրացել է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը արգելել է թուրքական լոլիկի ներմուծումը։ Սրանք դատարկ խոսակցություններ չեն, այլ տնտեսապես հիմնավորված փաստ։
  • «Փո՞ւռն է տալու» Հարավային Կորեայի և Ճապոնիայի բնակչությանը

    «Փո՞ւռն է տալու» Հարավային Կորեայի և Ճապոնիայի բնակչությանը

    05.05.2017| 11:18
    Օրերս Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի առնչությամբ ասել է. «Ողջ աշխարհի համար վտանգ հանդիսացող այս հարցում մեր անգործությունն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է: Հետագայում համբերատարությունը կնշանակի միայն միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեա»: