-
04.05.2017|
13:38
Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դեմ է երկքաղաքացիության չեղարկմանը։ Berliner Zeitung պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է. «Նախընտրական քարոզարշավի թեման, ինչպես 1999-ին, չի դառնա երկքաղաքացիությունը»:
-
04.05.2017|
13:37
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը կրակահերթ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 33-ամյա Կարեն Ղազարյանը:
-
04.05.2017|
13:34
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015-ի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
-
04.05.2017|
13:10
Մայիսի 18-ից, երբ ՀՀ կառավարությունը հրաժարական կտա, նախարարները և վարչապետը կդառնան ժամանակավոր պաշտոնակատար: Մինչև մայիսի 28-ը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվելու է նոր վարչապետ:
-
04.05.2017|
13:00
Կյանքից հեռացել է Սաուդյան Արաբիայի թագավորական դինաստիայի գահաժառանգ Մաշալ վեն Աբդել Ազիզը՝ հայտնում է «Աշ-Շարկ ալ-Աուսատ» թերթը։ Արքայազնը, որ մահացել է հիվանդությունից 91 տարեկանում, գլխավորել է Հավատարմության ընտանեկան խորհուրդը 2007-ին հիմնադրման պահից։
-
04.05.2017|
12:41
Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ նախագահի երկու թեկնածուներ Էմանուել Մակրոնն ու Մարին լը Պենը թեժ բանավեճ են ունեցել՝ տնտեսական և անվտանգության հարցերը քննարկելիս:
-
04.05.2017|
12:39
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող զինված խումբը կասեցրել է մասնակցությունը Աստանայի խաղաղության բանակցություններին՝ կոչ անելով դադարեցնել ռմբահարումները:
-
04.05.2017|
12:38
Իրանում ածխահանքում պայթյունից 35 մարդ է մահացել: Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, 69 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
-
04.05.2017|
12:34
Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 460 կրակոց:
-
04.05.2017|
12:03
Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: