-
29.04.2017|
15:55
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովին և ելույթ ունեցել: Նա հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման ճանապարհին։
-
29.04.2017|
15:54
ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ռուսաստանյան բուհերի հայ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
-
29.04.2017|
15:52
Այսօր Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
-
29.04.2017|
15:49
Հռոմի պապը ժամանել է Կահիրե: 2000 -ին Հովհաննես Պողոս 2-րդը ևս այցելել էր Եգիպտոս՝ Սինայի թերակղզի: Ֆրանցիսկոս պապի այցը կազմակերպվել է երկու պետությունների համար նշանակալից ժամանակաշրջանում՝ լրանում է Սուրբ Աթոռի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը:
-
29.04.2017|
15:46
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևն ասել է, որ դաշնակահար և խմբավար Լուկա Ֆերինիի, սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարի, ջութակահար Չրտոմիր Շիշկովիչն ընդգրկվել են սև ցուցակում՝ ելույթ ունենալու համար Շուշիում՝ ապրիլի 27-ին սկսված «Արվեստը հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում:
-
29.04.2017|
15:04
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում կայացած հանդիպումը:
-
29.04.2017|
15:02
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի և Ա. Կիվիրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016-ի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016-ի օգոստոսի 23-ի դատավճիռը, որով Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
-
29.04.2017|
15:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկելու է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային խնդիրները՝ հայտնում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
29.04.2017|
15:00
Հունիսի գագաթնաժողովում Եվրամիությունը մտադիր է հասնել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը՝ հաղորդում է Reuters-ը:
-
29.04.2017|
14:59
Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ բյուրոն որոշեց անվստահություն հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: