-
28.04.2017|
00:47
ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ Ստեֆան Շեննախը հայտարարել է, որ պատրաստ են ԵԽԽՎ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին:
-
28.04.2017|
00:46
Ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
28.04.2017|
00:45
Բելառուսն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «վերբեռնման» հույս ունի՝ ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսության ակտիվացումը սկզբունքորեն կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը դեֆակտո մնում է գերտերություն, որը որոշում է համաշխարհային իրադարձությունների ընթացքը:
-
28.04.2017|
00:44
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
-
28.04.2017|
00:43
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվեկ նա և Արմեն Սողոմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
-
28.04.2017|
00:42
Ստրասբուրգում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ էր ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։
-
28.04.2017|
00:41
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին, կառավարական հայտարարությամբ, կոչ է արել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բանակցությունների հետ չարդարացված հույսեր չփայփայել, փոխանցում է DW.com-ը:
-
28.04.2017|
00:40
Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի՝ կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:
-
28.04.2017|
00:39
Վաշինգտոնում գտնվող Իսրայելի հետախուզության նախարարը «Ռոյթերզ»-ի հետ զրույցում ասել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ փորձում է համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ։ Ըստ նախարարի, Իրանին չպետք է հնարավորություն տրվի Սիրիայում մշտական ռազմական ներկայություն ունենալ։
-
28.04.2017|
00:38
Անկարան այսօր դատապարտել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևը, որը դատապարտում է հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: