-
24.04.2017|
22:50
Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
-
24.04.2017|
22:49
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ՈՒկրաինային չի վերադարձրել Ղրիմի թերակղզին և չի կատարել Մինսկի հահմաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կիրակի օրը` ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում:
-
24.04.2017|
22:48
Չնայած տարաձայնություններին` Ռուսաստանն ու Եվրամիությունը շարունակում են կարևորագույն գործընկերներ մնալ՝ Մոսկվա այցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
-
24.04.2017|
22:47
Նորընտիր խորհրդարանում 31 մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքը կլինի ընդդիմադիր ուժ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չհստակեցնելով՝ ով է լինելու ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուն:
-
24.04.2017|
22:45
ԱՄՆ նախագահի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով
Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին:
-
24.04.2017|
22:42
Մինչ մյուս մայր ցամաքում հայերը սպասում են ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 24-ին ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին՝ հայտնում է ermenihaber.am-ը` հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին:
-
24.04.2017|
22:40
ՀՅԴ-ՀՀԿ ապագա կոալիցիայում դաշնակցությանը, հավանաբար, շատ բան չի հաջողվի «պոկել» ՀՀԿ-ից։ Չնայած այս անգամ նրանց տոկոսները բավականին բարձր են, ակնկալիքներն էլ՝ մեծ։
-
24.04.2017|
22:32
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն:
-
24.04.2017|
14:35
Առավելագույնը, որ ինտրիգ կարող են առաջացնել հայաստանյան ընտրություններում, միջադեպերն են, որոնք, մեծ հաշվով, որևէ աղերս չունեն քաղաքականության հետ:
-
24.04.2017|
14:32
«Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենը պատմական է որակել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: