-
17.04.2017|
22:43
Հասարակական կարծիքի համառուսական ուսումնասիրության կենտրոնը պարզել է ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ՝ բացասական։
-
17.04.2017|
22:42
ՆԱՏՕ-ում չեն մեկնաբանում Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքներն ու համարում թուրք ժողովրդի ներքին գործը: «Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն թուրք ժողովրդի գործն է։ Ես ձեզ խորհուրդ կտայի դիմել Թուրքիայի իշխանություններին»,- ասել է անհայտ մնալ ցանկացող աղբյուրը։
-
17.04.2017|
22:42
Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի գործողությունների չի դիմի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որ «Հյուսիսային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի ռազմավարական համբերությունը սպառվում է»:
-
17.04.2017|
22:40
Հուլիսին հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին։
-
17.04.2017|
21:32
Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:
-
17.04.2017|
21:31
Այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չեն՝ լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ վերլուծելով Թուրքիայում երեկ կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։
-
17.04.2017|
21:31
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հյուսիսային Կորեային կոչ է արել՝ չստուգել նախագահ Դոնալդ Թրամփի ամրությունը, հայտարարելով՝ «Փհենյանի հրթիռային և միջուկային ծրագրերի զսպման բոլոր տարբերակներն այժմ քննարկվում են»:
-
17.04.2017|
20:01
Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները արտասովոր բողոքի ակցիա են անցկացրել հանրաքվեի արդյունքների դեմ, որոնց շնորհիվ նախագահ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ։ Մարդիկ իրենց տների պատուհաններից դուրս հանած կաթսաներն ու թավաները՝ հարվածում են դրանց։
-
17.04.2017|
20:00
ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր չէ հետևել Հյուսիսային Կորեայի հանդեպ «ռազմավարական համբերության» քաղաքականությանը՝ նախազգուշացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև փաստացի սահմանի դեր խաղացող ապառազմականացված գոտի այցի ժամանակ։
-
17.04.2017|
19:59
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յ. Հանը թուրքական ղեկավարությանը կոչ են արել բնակչության շրջանում հասնել «առավելագույն կոնսենսուսի» սահմանադրական փոփոխություններն իրագործելիս։