-
15.04.2017|
03:14
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2017-ի մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ՀԱՊԿ-ի՝ Բիշքեկում անցկացվող ոչ-պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
-
15.04.2017|
03:13
Այսօր Ռուսաստանի Օմսկ քաղաքի մերձակայքում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին, երկու մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ողբերգության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
-
15.04.2017|
03:12
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
15.04.2017|
03:00
«Էկո- Մեդիա» ցանցը շարունակում է բնապահպանական դասընթացների շարքը, որի շրջանակներում երեկ հերթական դասընթացն էր հրավիրել ցանցում ընդգրկված լրագրողների համար:
-
14.04.2017|
16:40
Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
-
14.04.2017|
14:10
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ նա կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։
-
14.04.2017|
14:09
Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգը» այս տարի կհնչի մայիսի 26-ին: 159 դպրոցների, որոնցից 14-ը միջնակարգ են, 9-րդ դասարանը կավարտի 7750, 12-րդ դասարանը` 410 աշակերտ:
-
14.04.2017|
14:09
«System Of A Down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին։
-
14.04.2017|
14:08
«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
-
14.04.2017|
14:07
Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներին հրավիրել է ստուգելու՝ քիմիական զենք կա՞ Խան Շեյխունում և կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազայում, որին հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ-ը՝ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: