ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «ՈՒնենք դեֆիցիտային բյուջե»

    «ՈՒնենք դեֆիցիտային բյուջե»

    14.04.2017| 10:07
    «Ներքին պարտքը աճելու է, քանի որ ունենք դեֆիցիտային բյուջե, և առաջիկայում էլ բյուջեն դեֆիցիտային կլինի»,- կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երկրի գլխավոր ֆինանսիստ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ։
  • Ինչու են քաղաքական ուժերը պասիվ Երևանի ավագանու ընտրություններում

    Ինչու են քաղաքական ուժերը պասիվ Երևանի ավագանու ընտրություններում

    14.04.2017| 10:02
    Ինչպես և ակնկալվում էր, խորհրդարանական ընտրությունները հետընտրական որևէ զարգացում չունեցան։ Սա երևի թե առաջին ընտրական գործընթացն էր (ներառյալ սահմանադրական հանրաքվեները), երբ ընտրական պրոցեսն ամփոփվեց առանց լուրջ զանգվածային և իրավական բողոքների։
  • Գողերը «տնավորվել» են  երթուղայիններում

    Գողերը «տնավորվել» են երթուղայիններում

    14.04.2017| 10:00
    Երթուղայինների մեջ գողության դեպքերը գնալով ավելանում են։ Ավելին, ամեն երթուղային «սեփական» գողերն ունի, որոնք տնավորվել են այնտեղ ու ամեն օր «գործի» են գալիս։ Երեկ մի այդպիսի դեպք պատահեց թիվ 33 ավտոբուսում, որի ականատեսն էր նաև մեր աշխատակիցը։
  • Իշխանությունն իր «զավակներին» մենակ չի թողնում

    Իշխանությունն իր «զավակներին» մենակ չի թողնում

    14.04.2017| 09:59
    Այս օրերին մամուլն ակտիվորեն գրում է, թե խորհրդարան չանցած ՀՀԿ-ականներին ինչպես է «մխիթարելու» իշխանությունը, ինչ պաշտոններ է տալու։ Բնականաբար, ՀՀԿ-ի համար տքնաջան աշխատածները չեն կարող լուսանցքում հայտնվել, օրվա իշխանությունը չի ուզում նրանց մի կողմ «գցել», որովհետև հարմար պահին նրանք կարող են էլի պետք գալ։
  • «Բարեփոխումների գործընթացում ընդգրկված է մեկը, որը լավ չի պատկերացնում առողջապահության համակարգը»

    «Բարեփոխումների գործընթացում ընդգրկված է մեկը, որը լավ չի պատկերացնում առողջապահության համակարգը»

    14.04.2017| 09:56
    Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի վերջին ասուլիսը զայրացրել է ոչ միայն բժշկական կենտրոնների ղեկավարներին, այլև բուժաշխատողներին: Նախարարը հայտարարել էր. «Կենտրոնները, որոնք գերակատարել են պետպատվերը, եզակի չեն: Պարզապես կան կենտրոններ, որոնք կարգապահությանը հետևում են, և կան կենտրոններ, որոնք այսպես են մտածում՝ մենք կնկարենք, փող կտան՝ լավ, իսկ եթե չտան՝ աղմուկ կբարձրացնենք, և այդ ժամանակ կտան»:
  • Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը` մի «կաբինետում»

    Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը` մի «կաբինետում»

    14.04.2017| 09:54
    Խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո։
  • Ով աշխատի, ով գնա խորհրդարան

    Ով աշխատի, ով գնա խորհրդարան

    14.04.2017| 09:52
    Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն պարտվածներն են հաշվարկում իրենց սխալներն ու հետևություններ անում, այլև հաղթողներն են «վերևներին» հասկացնում, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»։
  • Ասում են...

    Ասում են...

    14.04.2017| 09:50
    ...թե ՀՀԿ-ում նոր «կռիվ է ընկել»։ ԱԺ անցած ՀՀԿ-ականները փորձում են ամեն ինչ անել, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրենց ձեռքն անցնի։
  • «ԱՄՆ-ի և ՌԴ-ի միակ ճանապարհը  պայմանավորվելու ձև գտնելն է»

    «ԱՄՆ-ի և ՌԴ-ի միակ ճանապարհը պայմանավորվելու ձև գտնելն է»

    14.04.2017| 09:47
    Աշխարհը կրկին անհանգիստ է` բախում է 3-րդ համաշխարհայինի դուռը... ՈՒ շատ ցավալի է, որ գերտերությունների առճակատումը նոր ողբերգությունների է հանգեցնում։ Սիրիայում են պարպվում բոլոր նկրտումները։ Ի՞նչ սպասել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հերթական սրացումից։ Մինչ խնդրին անդրադառնալը մեր զրուցակիցը` ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, իրադրությունը ճիշտ գնահատելու համար համառոտ պատմական էքսկուրս կատարեց։
  • 1917-ի 100-ամյակը նշող Ռուսաստանը նոր հեղափոխության առա՞ջ

    1917-ի 100-ամյակը նշող Ռուսաստանը նոր հեղափոխության առա՞ջ

    14.04.2017| 00:56
    Ռուսաստանի ներկա կառավարությունը իրեն աջակցության համար մասամբ պարտական է միլիոնների սենտիմենտալ կապվածությանը սովետական սոցիալիզմի հիշողություններին՝ գրում է Օուեն Խեզերին Independent-ում: