Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել, «Բորուսիայի» 26-ամյա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց։ Ակումբի հաղորդմամբ, Բարտրան լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Մոսկվա աշխատանքային այցի կապակցությամբ: ԱԳՆ-ում նշել են՝ արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում: Դա կարևոր է ոչ միայն հետագա երկկողմ գործակցության հեռանկարների համար, այլև միջազգային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային՝ հայտարարելով, որ պետք է ընտրի կամ ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, կամ մնա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հըզբոլլահի» կողքին, հաղորդում է AP-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները, մեջբերել է Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի վեպը։ «ՈՒզում եմ ասել՝ ձանձրալի է, աղջիկներ։ Մենք այդ ամենն արդեն տեսել ենք, դիտարկել ենք»,- ասել է Պուտինը։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ՌԴ հակամարտություն թույլ չտալու համար:
Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՅԴ-ն քննարկում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը եղել է անժամկետ և պետք է շարունակական բնույթ կրի՝ ՀՅԴ-ն իր առջև դրված մի շարք խնդիրներ դեռևս չի հասցրել կյանքի կոչել, ուստի անհրաժեշտ է կոալիցիա կազմել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին: Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...