ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը բամբասանք է որակում լուրերը, որ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից։ Նա նշեց, որ Վարդան Օսկանյանը հիմա Հայաստանում չէ, ԱՄՆ-ում է, բայց վերադառնալու է:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ղազախստանցիները կզրկվեն քաղաքացիությունից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:
Սկսվել է Վեդիի ջրամբարի կառուցումը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի «հուսալի ոռոգմամբ»։
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտը կտան Եվգենի Եվտուշենկոյին, որ տասն օր առաջ մահացավ ԱՄՆ-ում: Բանաստեղծի կամքի համաձայն, նրա մարմինը կհանգչի Պերեդելկինոյում՝ Բորիս Պաստեռնակի շիրմի հարևանությամբ:
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում շուրջ երեք տասնյակ հաստաբուն ծառերի հատման դեպքին։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Լեհաստան։ Նա Վարշավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է ամերիկյան օդային հարվածները Սիրիայում: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Մեյն ու Մերկելն աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ը սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե կառավարությունը քիմիական զենք կամ «տակառային ռումբեր» կիրառի՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որ երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա՝ հայտնում է Կրեմլը: Թիլերսոնը վաղը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...