-
10.04.2017|
23:04
«Շատ հաճելի էր այսօր ժամանակ անցկացնել Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ՝ Հյուսթոնում։ Մենք խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակների մասին։ Եվ գուլպաների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։
-
10.04.2017|
23:04
Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
-
10.04.2017|
23:03
«Մինսկի խումբը պետք է սաստկացնի Երևանի նկատմամբ գործադրվող ճնշումը»՝ կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին»,- ասել է Ալիևը:
-
10.04.2017|
23:01
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հրթիռակոծումը։
-
10.04.2017|
23:00
«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում փախստականի կարգավիճակ հայցող անձանց թիվը կտրուկ նվազել է։ 2017-ի հունվարից մարտ Գերմանիա են ժամանել 47 հազար փախստականներ, մեծամասնությունը՝ Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ։
-
10.04.2017|
22:58
Ապրիլի 11-12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն:
-
10.04.2017|
22:57
Թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
-
10.04.2017|
22:56
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ մարտի 26-ի բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկաններին դիմադրության պատճառով 15 օրվա ազատազրկման էր դատապարտվել, ազատ արձակվեց:
-
10.04.2017|
22:55
Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին՝ դա ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների հիմնական արդյունքն է, որի մասին երեկ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:
-
10.04.2017|
18:39
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե խորհրդարան անցած ընդդիմադիրները վերահսկելի են։