-
10.04.2017|
18:03
ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստը չկայացավ պատգամավորների բացակայության պատճառով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն, նիստին ներկա էր 16 պատգամավոր:
-
10.04.2017|
17:45
Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Էրբիլում աշխատող դիվանագետների և հյուպատոսների հետ, որ տեղեկացնեն անկախության հանրաքվեի անցկացման մասին, հայտնում է «Քրդստանի հայրենասիրական միություն» մեդիակենտրոնը:
-
10.04.2017|
17:43
Նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:
-
10.04.2017|
17:43
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հրթիռային նոր հարված հասցնել Սիրիային՝ հաղորդում է The Sun-ը: Թերթին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում իր գործողություններով հստակ և ընդհանուր ազդանշան են փոխանցել Արևմուտքին:
-
10.04.2017|
17:42
Ազգային ժողովի բակում Զարուհի Փոստանջյանը մոտեցել է զբոսնող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և խնդրել «Երկիր ծիրանի» կուսակցությանը եռագույն դրոշ նվիրել: Գալուստ Սահակյանը համաձայնել է:
-
10.04.2017|
17:41
Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթում է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը՝ քվեների 57,98 տոկոսով: Նրա հիմնական մրցակցի՝ Հարավային Օսիայի գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 30 տոկոսը:
-
10.04.2017|
17:39
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բուդապեշտում բողոքի ակցիային՝ կոչ անելով նախագահին չստորագրել նոր օրենքը, որը կարող է հանգեցնել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի աջակցությամբ հիմնադրված Կենտրոնական Եվրոպական համալսարանի փակմանը:
-
10.04.2017|
17:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Եվրոպան պատասխան է տալու «թուրքերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ճնշումների համար»։
-
10.04.2017|
17:37
Եգիպտոսում կիրակի օրվա ահաբեկչություններից հետո, երբ երկու եկեղեցիներում պայթյունների հետևանքով զոհվեց ավելի քան չորս տասնյակ մարդ, երկրի նախագահը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
-
10.04.2017|
17:36
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդ- Ճամբարակ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց կա: