-
09.04.2017|
15:51
Լեհաստանի հյուսիսում, ակներևաբար գազի պայթյունից, բազմաբնակարան շենք է փլուզվել: Լեհ պաշտոնյաների փոխանցմամբ հինգ մարդ զոհվել է, այդ թվում` երկու երեխա:
-
09.04.2017|
15:49
Առնվազն 50 մարդ վիրավորվել է Մոսկվայից Բրեստ ուղևողվող գնացքի վթարի հետևանքով: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը ասել է, որ առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է, վեցի վիճակը ծանր է:
-
09.04.2017|
13:45
Ապրիլի ընտրության ելքը դեռ անցած սեպտեմբերին վճռվեց, երբ վերևում «իշխանափոխություն» կատարվեց` քաղաքական սահմանագիծը իշխանություն-ընդդիմություն «նավթալինոտ» հարթությունից տեղափոխելով ՀՀԿ-ի հին ու նոր «ոգիների» հակադրության «անմշակ» դաշտ:
-
09.04.2017|
13:12
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի իշխանություններին կհասցնի Արևմուտքի համակարգված դիրքորոշումը Սիրիայի հարցով՝ ասվում է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ:
-
09.04.2017|
13:07
ԱՄՆ-ը Եմենում և Սիրիայում կռվում Է «Ալ Քաիդա»-ի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների կողմից՝ Twitter-ի իր Էջում գրել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
09.04.2017|
01:23
Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում իշխանությունը գործող նախագահ Բաշար Ասադից ժամանակավոր կառավարությանը փոխանցելու օգտին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
09.04.2017|
01:22
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման աշխատանքի վրա։ Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet-ը:
-
09.04.2017|
01:21
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն։ Նա 85 տարեկան էր: Գեորգի Գրեչկոն տիեզերագնացների ջոկատում ներառվել էր 1968-ին։
-
09.04.2017|
01:20
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, SOAD ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը շարունակում է ինսթագրամի իր էջում ներկայացնել Արցախը։ Նա հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցանակի վրա գրված է «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրությունը ու իր հետևորդներին ներկայացնում դրա նշանակությունը։
-
09.04.2017|
01:18
Մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին առաջադրումների նախավերջին օրը ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր չեն ներկայացրել ԿԸՀ: