-
08.04.2017|
16:41
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհի, 5-ամյա Արաբելա Քուշները՝ Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստրը, չինարեն երգել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար՝ գրել է Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում։
-
08.04.2017|
15:49
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար: Նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երեք փոխնախագահների պաշտոններից մեկը ընդդիմությանն է:
-
08.04.2017|
15:49
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպությունը ֆրանսիական ոստիկանությանը հայտնել է Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղակայված զենքի 12 գաղտնի պահեստների գտնվելու վայրը՝ հայտնում է AFP գործակալությունը։
-
08.04.2017|
15:47
«Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող խնդիրներ:
-
08.04.2017|
15:46
«Հակամարտության հետագա էսկալացիան և կողմերի դիրքորոշումների խստացումը սպառնալիքի տակ կդնեն միջազգային հանրության՝ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ ուղղված ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, այդ թվում Ժնևի և Աստանային գործընթացների շրջանակում, և կհեռացնեն սիրիական հողում համապարփակ խաղաղության ու համաձայնության հասնելու հեռանկարը»:
-
08.04.2017|
15:45
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է ԱՄՆ-ին, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը։
-
08.04.2017|
15:44
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե հիասթափված է սիրիական ավիաբազան ԱՄՆ զինուժի կողմից հրթիռակոծելուն հաջորդած՝ Ռուսաստանի խիստ արձագանքից, սակայն, դա իր համար անակնկալ չէր:
-
08.04.2017|
15:44
Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 230 կրակոց:
-
08.04.2017|
15:43
ԱՄՆ սենատորները հայտարարել են սիրիական իշխանությունների ռազմական հանցագործությունների հետաքննման համար «հիբրիդային տրիբունալի» ստեղծման անհրաժեշտության մասին:
-
08.04.2017|
15:42
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը երեք ամսով երկարաձգել է՝ հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։ Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի դատավոր Բաբեք Պանախովը երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքը: