-
08.04.2017|
13:23
«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նա կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը: Ապրիլի 7-ին որոշումը կայացվել է դաշինքի անդամների մասնակցությամբ քննարկման արդյունքում: Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացից հանդես է եկել տեսաուղերձով, իսկ նրա թիկունքում կանգնած էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:
-
08.04.2017|
13:22
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստան մեկնելու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հրավերը: Չինաստանի նախագահը հորդորել Է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:
-
08.04.2017|
13:21
Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը վնաս է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
08.04.2017|
13:20
«Ազատության» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ի օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հարց չկա: ՀՅԴ-ի հետ կապված էլ չենք քննարկել:
-
08.04.2017|
13:18
«ՀԱԿ –ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:
-
08.04.2017|
13:07
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
-
08.04.2017|
13:02
Գլխավոր դատախազությունը նոր տեղեկություններ է փոխանցում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության մասին:
-
08.04.2017|
13:01
Ստոկհոլմի կենտրոնում բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Շվեդիայի հանրային ռադիոն հաղորդում է երեք զոհի մասին. դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց հասած չստուգված լուրերի համաձայն, դեպքի վայրում նաև կրակոցներ են հնչել
-
07.04.2017|
17:48
Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
-
07.04.2017|
17:47
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6-ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան է ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող փաստաթուղթը՝ Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի հետ զրույցում հայտնել է Բեքչյանը: