ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պետական եկամուտների կոմիտեն «մաքրում» է հարկ վճարողների տվյալների բազան Հրապարակվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը

    Պետական եկամուտների կոմիտեն «մաքրում» է հարկ վճարողների տվյալների բազան Հրապարակվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը

    07.04.2017| 14:49
    Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:
  • Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին

    Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին

    07.04.2017| 14:48
    Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 6-ին հանդես է եկել հայ հանդիսատեսի առջև։
  • Լինելու են ավելի ապաքաղաքական և փողոտ ընտրություններ

    Լինելու են ավելի ապաքաղաքական և փողոտ ընտրություններ

    07.04.2017| 14:39
    Ուզեցե՞լ են Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը դառնալ քաղաքապետ: Թերևս` այո, բայց նրանց բախտը չբերեց, որովհետև խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին «նոր դենք» էր պետք, և գործընթացը բնականորեն հանգեց նրան, որ կառավարող կուսակցությունը հանրությանը ներկայանում է նույն թեկնածուով` Տարոն Մարգարյանով:
  • Կարեն Կարապետյանի ֆենոմենի ավարտը

    Կարեն Կարապետյանի ֆենոմենի ավարտը

    07.04.2017| 14:38
    Պաշտոնը ստանձնելուց շուրջ յոթ ամիս անց վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ պահանջել է կառավարությունից անցնել աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ ընդգծելով, որ իշխող Հանրապետականը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե: «Արտակարգ ռեժիմ» Կարեն Կարապետյանին պետք է, բայց այստեղ դեր ունեն ոչ թե ՀՀԿ հաղթանակը, այլ` խորհրդարանական ընտրությունները և դրանցով պայմանավորված նոր իրավիճակը, որում հայտնվել է գործող վարչապետը:
  • Սայթաքեց նաև «Բավարիան»

    Սայթաքեց նաև «Բավարիան»

    07.04.2017| 14:25
    Ի դեմս եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ու գավաթային հանդիպումների, նորից հետաքրքիր հանդիպումների, լարված դիմակայությունների ականատես եղավ մարզասերը: Իտալիայում ու Ֆրանսիայում գավաթային թրատումներ էին, Իսպանիայում, Գերմանիայում ու Անգլիայում՝ առաջնությունների, իսկ դրանց զարդերը «Հոֆենհայմ»-«Բավարիա», «Չելսի»-«Մանչեստր Սիթի», «Նապոլի»-«Յուվենտուս» խելահեղ դիմակայություններն էին:
  • «Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին,  այսօր` մարդը»

    «Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին, այսօր` մարդը»

    07.04.2017| 14:23
    «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի «Մորթենսոն» միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ, 2016-ին Երևանում անցկացրել է գրադարանավարների վերապատրաստման տասնօրյա դասընթացներ: «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով դասընթացներին մասնակցել է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար:
  • Քրիստոնեական հավատքի պարադոքսը

    Քրիստոնեական հավատքի պարադոքսը

    07.04.2017| 14:18
    Զատկական տոնախմբության օրերին հատկապես մի զգացում ենք ապրում, որը կարելի է անվանել քրիստոնեական հավատքի հիմնական պարադոքսը՝ և՛ տխրության, և՛ ուրախության միավորում ՝ «Քանզի խաչով ուրախություն է աշխարհին»:
  • Ընդգրկել անընդգրկելին

    Ընդգրկել անընդգրկելին

    07.04.2017| 14:16
    Մարդու և կոսմոսի այս նմանությունը առաջինին թելադրում է ներթափանցել երկրորդի ներդաշնակությամբ: Նման հարաբերության դեպքում կոսմոսը մարդու կատարելագործման միջոցն է` ընդօրինակման եղանակով: Անտիկ էսթետիկայի այս հայտնագործությունը, որքան էլ պայմանավորված ժամանակի սահմանափակ պատկերացումներով, զարմանալի պարզ ու գեղեցիկ օպտիմիզմով էր կառուցում միկրո և մակրոկոսմոսների հարաբերությունը: Մակրոկոսմոսում իր տեղը պարզաբանելիս դեռ շատ հուսախաբություններ պետք է ապրեր մարդը, այլևս երբեք չհասնելով օպտիմիզմի ոչ այն երկրայնությանը և ոչ էլ, առավել ևս, երկնայնությանը:
  • Որ ջրերում են նավարկելու քաղաքական հածանավերն ու մակույկները

    Որ ջրերում են նավարկելու քաղաքական հածանավերն ու մակույկները

    07.04.2017| 13:52
    Նախագահական Հայաստանը առոք-փառոք, նաև հոգնած ու ամոթխած վերջապես հանգրվանեց հայոց նորագույն պատմության Ա հատորում։ Սկսվել է նոր դարաշրջանը, և երկիրը տեղակայվում է նորագույն պատմության Բ` «Խորհրդարանական հանրապետություն» հատորում։
  • Նամակներ Նոր Ջուղայից-2

    Նամակներ Նոր Ջուղայից-2

    07.04.2017| 13:21
    Առավոտյան զանգում է Ժորժ Աբրահամյանը, հայտնում, թե մեկնելու է Թեհրան և ուզում է մինչ այդ ինձ տեսնել: