-
29.03.2017|
10:35
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, կարծում է, որ մամուլում նախկինում իրեն ուղղված քննադատությունները կազմակերպել են իշխանությունները: ՕՐՕ դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպումից հետո մեկնարկած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
-
29.03.2017|
10:34
Ես ընտելացել եմ, որ իմ ցանկությունների մասին մամուլից եմ տեղեկանում՝ «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով մամուլի հրապարակումների մասին հարցին, թե ուզում է ԱԺ նախագահ դառնալ:
-
29.03.2017|
10:33
Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
-
29.03.2017|
10:31
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
-
29.03.2017|
10:30
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճաբանել Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, ընդունելով միաժամանակ, որ կան սուր հարցեր, օրինակ՝ Ղարաբաղը:
-
29.03.2017|
10:29
Պաշտոնական այցով Աշգաբադում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանին նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
-
29.03.2017|
10:27
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է՝ Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ:
-
29.03.2017|
10:26
ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: ՕՐՕ դաշինքը պահանջել էր ՀՀԿ-ի գրանցումը ճանաչել անվավեր՝ հիմնվելով հեռախոսային ձայնագրությունների վրա, որոնք վկայում են՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ իշխող կուսակցության համար ընտրողներ են ցուցակագրել։
-
29.03.2017|
10:25
ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը ասում է, որ կուսակցությունն ընտրություններից հետո կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն իրենց երկու պայմանները:
-
29.03.2017|
10:23
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ «Ծառուկյան» դաշինքի աջակիցների բազմամարդ հավաքը: