Կայացել են 2018 թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան թևի տասներեքերորդ տուրի հանդիպումները: Բրազիլացիներն ՈՒրուգվայում ջախջախիչ պարտության են մատնել տեղի հավաքականին, արգենտինացիները նվազագույն առավելությամբ են հաղթանակ տոնել Չիլիի ընտրանու նկատմամբ (հաղթական գոլի հեղինակը Մեսին է), նույնպիսի հաշիվ է գրանցվել Կոլումբիա-Բոլիվիա դիմակայությունում, պարագվայցիները 2:1 հաշվով հաղթանակ են տոնել Էկվադորի նկատմամբ:
Մոսկվայում ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության կարգավիճակ ունեցող, անվանի սամբիստ Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որին մասնակցեց աշխարհի շուրջ երեսուն երկրի երկու հարյուր պատվիրակ:
Հեռուստասերիալների սիրահարներն այս տարի ևս մեկ նվեր ստացան. հունվարին եթեր հեռարձակվեց թուրքական նոր «Ծիծեռնակի փոթորիկը» հեռուստասերիալը: Երկվորյակ եղբայրների պատմությունը, որոնք այդպիսին չեն, կհետաքրքրի նաև հայ հեռուստադիտողին, քանի որ ռեժիսորը հայկական ծագմամբ Օզջան Ալփերն է:
2018-ի աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Հայաստանի ընտրանին ընդունեց Ղազախստանի հավաքականին ու հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը հեղինակել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը:
«Ովքեր դա պոպուլիզմ են համարում, գլուխները պատին են տալիս, այդ 15 կետերը մեր կենցաղային ամենաահավոր, «օղապարան» խնդիրների՝ կենսաթոշակների, ցածր աշխատավարձերի, ՓՄՁ-ների գործունեության խթանման և նման անհարմարություններ պատճառող այլ խնդիրների վերաբերյալ են»:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի հրապարակած «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը, մարտի 26-ին հայտնել են գլխավոր դատախազությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո)` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...