-
21.03.2017|
20:27
Ռուսաստանը Բոսնիա և Հերցեգովինայի հետ պայմանագիր է ստորագրել` ԽՍՀՄ-ի վերջին չմարված պարտքը վճարելու մասին: ՌԴ-ն 125, 2 մլն դոլար պետք է վճարի, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
-
21.03.2017|
20:26
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սակուրան սովորականից հինգ օր վաղ է ծաղկել` մթնոլորտային ցածր ճնշման, տեղումների և տաք եղանակի արդյունքում, չնայած Ճապոնիայում առավոտից անձրև է տեղում` NHK հեռուստաընկերության տվյալով` օդերևութաբաններն առավոտյան Տոկիոյի «գլխավոր» ծառին` Յասուկունի տաճարում սակուրայի հինգ բացված կոկոն են նկատել:
-
21.03.2017|
20:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին:
-
21.03.2017|
20:24
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց, որ հետևում է քարոզարշավի ընթացքին, և իրեն հատկապես զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի «բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ»։
-
21.03.2017|
20:23
Իհարկե, մենք ցավ ենք ապրում, և կարծում եմ, որ նրա կատարածը մարդկային գործընթաց է, և չպետք է այդպես փոքրոգի լինեինք, որպեսզի այդքան հետապնդեինք Արթուրին։
-
21.03.2017|
20:22
Մենք միշտ մինչև վերջ ենք գնում, մենք կարող է ընկնենք, բայց չենք ծնկելու՝ Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
21.03.2017|
20:21
Իվանկա Թրամփը Սպիտակ տանը աշխատանքային սենյակ կունենա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 35-ամյա դուստրը, սակայն, նախագահական աշխատակազմում որևէ պաշտոն չի զբաղեցնի, հայտնում է Reuters-ը:
-
21.03.2017|
20:15
Մարտի 22-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
-
21.03.2017|
20:14
Մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են 49 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։
-
21.03.2017|
20:12
«Աղքատ ժողովրդին կառավարելը շատ հեշտ է»,-երեկ Մալաթիա տոնավաճառում քարոզչություն անելուց հետո սրտնեղած ասել է «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը, և նա միանգամայն ճիշտ է: